Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ահազանգում է, որ Արցախում ուշագնացությունների թիվը շարունակում է ավելանալ։ «Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման եւ թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են աճել: Դրանք գրանցվում են ամեն օր»,– թվիթերյան իր գրառման մեջ նշել է Ստեփանյանը:
Նա շեշտել է, որ Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման եւ սովի անդառնալի հետեւանքները: Իր գրառմանը կից Ստեփանյանը նաեւ տեսանյութ է հրապարակել, որում ուշագնաց եղած կնոջն առաջին բուժօգնություն են ցուցաբերում շտապօգնության աշխատակիցները եւ հավաքված քաղաքացիները։