Նախկինում գործող ամսական 5000 դրամի փոխարեն Հայաստանի միկրոձեռնարկությունները յուրաքանչյուր աշխատողի համար կվճարեն ամսական 20 տոկոսի չափով եկամտահարկ: 2023 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի հերթական փոփոխության հետեւանքով միկրոբիզնեսը զրկվել է արտոնություններից:
Ըստ վրացական jam-news-ի՝ փորձագետները կանխատեսում են աշխատատեղերի կրճատում, աշխատավարձերի չափի նվազում, ստվերային քայլերի աճ եւ բիզնեսների գործունեության դադարեցում:
Մինչդեռ 2019-ի հունվարին Հայաստանում օրինագիծ էր մշակվել, որով նախատեսվում էր ազատել միկրոբիզնեսը հարկերից։ Ըստ այդմ՝ Հայաստանում միկրոբիզնես էին համարվելու 24 միլիոն դրամից (50 հազար դոլար) ոչ ավելի տարեկան շրջանառությամբ առեւտրային բոլոր կազմակերպությունները։ Նախատեսվում էր միկրոբիզնեսն ազատել բոլոր տեսակի հարկերից։