ԱՄՆ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունից (NASA) նախազգուշացրել է Երկրին մոտենալու հավանական վտանգավոր աստղակերպի մասին: Ըստ ՆԱՍԱ-ի` Երկրի մոտ գտնվող օբյեկտների ուսումնասիրության կենտրոնի՝ օբյեկտը Երկրին կմոտենա օգոստոսի 23-ին։ Այդ օրը 6037 աստղակերպը (1988 EG) կանցնի մոլորակից մոտ 6 միլիոն կմ հեռավորության վրա։ Աստղակերպի տրամագիծը 430-ից 960 մետր է, արագությունը՝ 14,25 կմ/վրկ։ Ըստ կանխատեսումների՝ մոլորակի եւ երկնային մարմնի միջեւ նվազագույն հեռավորությունը կլինի գրեթե 6,1 միլիոն կմ։ 6037 աստղակերպը (1988 EG) դասակարգվում է որպես պոտենցիալ վտանգավոր։ Այս կատեգորիան ներառում է աստղագիտական օբյեկտներ, որոնք հատում են Երկրի ուղեծիրը 7,5 միլիոն կմ-ից պակաս հեռավորության վրա (մինչեւ 0,05 AU):
ՆԱՍԱ-ից զգուշացրել էին, որ հուլիսի 27-ին Երկրին կմոտենա անհավանական արագությամբ շարժվող աստղակերպ։ Սա 2018 BG5 տիեզերական ժայռն է, որը կթռչի մեր մոլորակի կողքով 4,1 միլիոն կիլոմետր հեռավորության վրա՝ շարժվելով ժամում ավելի քան 30 հազար կիլոմետր արագությամբ։ Թեեւ հեռավորությունը հսկայական էր թվում, այն համեմատաբար փոքր է՝ հաշվի առնելով երկնային մարմնի չափերը: Խոշոր աստղակերպն այդ անգամ բարեբախտաբար հետագծից չշեղվեց եւ Երկրին վնաս չհասցրեց: