ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Սերգիեւ Պոսադում` Զագորսկի օպտիկամեխանիակական գործարանում, օգոստոսի 9-ին տեղի ունեցած պայթյունից ավելի քան 30 մարդ է տուժել, որոնցից 19-ին հիվանդանոց են տեղափոխել, նրանցից 3-ը ծանր վնասվածքներ են ստացել։ Պայթյունի մասին տեղեկությունը հաստատել են արտակարգ ծառայությունները եւ Մոսկվայի մարզի դատախազությունը։ Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, հայտնի չէ։ Ըստ ռուսական ТАСС-ի՝ պայթյունը եղել է «կաթսայատան տարածքում», որտեղ պայթել է պիրոտեխնիկայով անգարը։ ՌԻԱ Նովոստին գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել «տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով»։
Piro-Ross ընկերության տվյալներով՝ 1994 թվականին չորս պաշտպանական ընկերությունների հիմնած պիրոտեխնիկայի գործարանն ապրիլին սնանկ էր ճանաչվել։ Ըստ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի՝ պայթել է գործարանի տարածքում գտնվող մետաղական անգարը, որտեղ գտնվում էր մասնավոր ընկերության վարձակալած պահեստը: Մարդկանց տարհանում են գործարանի տարածքից:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են պայթյունի հետեւանքով 25 տուժածի մասին, երկուսը հոսպիտալացվել են։ Մոսկվայի մարզի նահանգապետը հայտնել է 31, իսկ Սերգիեւ Պոսադի քաղաքապետը՝ մոտ 40 զոհի մասին: Ենթադրվում է նաեւ, որ փլատակների տակ մարդիկ կարող են լինել։ Զագորսկի օպտիկական եւ մեխանիկական գործարանը, ի թիվս այլ բաների, արտադրում է ռազմական արտադրանք, մասնավորապես, տանկեր: Անցյալ տարվա հունիսին գործարանում խոշոր հրդեհ էր բռնկվել։