Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից հայտնել են, որ Սեւանա լճի մակարդակը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով եւ կազմել 1900.48 մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2023-ի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սեւանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում եղել է 16.822 մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 6-ը ներառյալ՝ 145.926 մլն մ³: Արփա-Սեւան ջրատարով հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Սեւանա լիճ տեղափոխված ջրի քանակը եղել է 0.694 մլն մ³, իսկ 2023-ի հունվարի 1-ից օգոստոսի 6-ը ներառյալ՝ 84.741 մլն մ³: