Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վագիֆ Խաչատրյանի հարազատներին է փոխանցել նրա վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները:
Դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև օգոստոսի 16-ը, Հայաստանը կներկայացնի իր առարկությունները Ադրբեջանի ներկայացրած փաստերի և դիրքորոշման վերաբերյալ:
Արցախցի Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից առևանգվել էր. նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել: