Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ օգոստոսի 10-ի գիշերը երկու անօդաչու թռչող սարք է թռչում դեպի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք:
«Գիշերը` ժամը 4-ի սահմաններում, հակաօդային պաշտպանությունը խոցել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին քաղաքի կողմը։ Մեկը՝ Կալուգայի շրջանում, մյուսը՝ Կենտրոնական օղակաձեւ ճանապարհի ուղղությամբ»,– տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ նշել է Մոսկվայի քաղաքապետը:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել եւ խափանել են Մոսկվայի եւ Սեւաստոպոլի ուղղությամբ սլացող 13 գրոհային անօդաչու թռչող սարքեր: