«Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տնօրենությունից հայտնել են, որ Ստեփանակերտ քաղաքում չոր եւ տոթ եղանակի հետեւանքով քաղաքը սնուցող ջրառներում ջրի սակավություն է առաջացել:
«Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների եւ վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով»,– ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունը խնդրել է բնակչությանը ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը եւ գիտակցաբար մոտենալ ջրանջատումներին: