«ԵՄ անդամ երկրների 26 հազար 358 քաղաքացիների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալներով՝ եվրոպացիների 93 տոկոսը կլիմայի փոփոխությունը համարում է երկրագնդի առջեւ կանգնած լրջագույն խնդիրը»,- հաղորդում է Euronews-ը։
Հարցախույզը նպատակ է ունեցել պարզելու՝ ում հանձնառությունն է պայքարը կլիմայի փոփոխության դեմ՝ անհատ քաղաքացիների՞, թե՞ իշխանությունների։
Ամենաշատ ինքնուրույն պայքարողները Լյուքսենբուրգում են (82%), Ֆինլանդիայում եւ Շվեդիայում (81%)։ Ջանասիրաբար չեն պայքարում Լեհաստանի (39%), Բուլղարիայի (35%) եւ Ռումինիայի (29%) քաղաքացիները։ Պայքարի ամենատարածված միջոցներից է պլաստիկ իրերի կիրառության կրճատումը։
Թեեւ շատերն են փոխում իրենց կենսակերպը՝ փորձելով պահպանել էկոլոգիական նորմերը, բայց հարցվածների միայն 35%-ն է անձնական պատասխանատվություն զգում։ Մեծ մասի կարծիքով կլիմայի փոփոխության դեմ պայքարի պատասխանատուն Եվրոպական միությունն է, անդամ երկրների կառավարությունները, արդյունաբերական ձեռնարկությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԳյուղացին ցանի, մուկը՝ հնձի |
Հարցախույզին մասնակցած ԵՄ քաղաքացիների երկու երրորդի կարծիքով՝ իր երկրի կառավարությունը չի անում բավարար քայլեր՝ երկրագնդին սպառնացող աղետը մեղմելու համար։ Կառավարության վարքը պատասխանատու են համարում միայն Ֆինլանդիայում։