Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթը գրում է, որ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը օգոստոսի 9-ին «Պետական բարձր ծառայության» մեդալով պարգեւատրել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) մեջ ծավալած գործունեության համար։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ Հաքան Ֆիդանը 13 տարի Ազգային հետախուզական ծառայությունում գործունեություն է ծավալել որպես փոխխորհրդական, խորհրդական, ղեկավար, նաեւ հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ։
«Ես այս մեդալը ստանում եմ հանուն իմ այն ընկերների, որոնք ինձ հետ պարտականություն կատարելու ժամանակ ձեր հրահանգները կյանքի կոչելու համար նահատակվեցին Լիբիայում Ղարաբաղում, Սիրիայում եւ Իրաքում»,- մեդալը ստանալու ժամանակ ասել է Հաքան Ֆիդանը։