Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթը գրում է, որ Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության եւ կլիմայի փոփոխության նախարար Մեհմեդ Էոզաչեքին հայտարարել է, որ Ստամբուլում ծրագրված մեծ երկրաշարժի դեմ չորս փուլից բաղկացած ծրագիր է մշակվում։ Նախարարը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում խորհրդարանն արտահերթ նստաշրջան կգումարի։ Նա հիշեցրել է, որ տարեսկզբին՝ փետրվարի 6-ին, Թուրքիայում երկրաշարժերի հետեւանքով կորուստներն արժեցել են 100 միլիարդ ԱՄՆ դոլար։
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նախարարը նշել է, որ Ստամբուլը երկրաշարժերի վտանգի տակ գտնվող աշխարհի 10 խոշոր քաղաքներից մեկն է։ Քաղաքում կա 1,5 միլիոն կասկածելի շինություն։ Ստամբուլի տարբեր թաղամասերում ապաուրբանիզացման ծրագրեր են իրագործվում։ Սա, ըստ նախախարի, գործընթացի առաջին փուլն է։ Երկրորդ փուլը լինելու է 350 հազար նոր բնակարանների կառուցումը պահեստային բնակարանային տարածքներում։ Երրորդ փուլում պետությունը նախատեսում է փոխհատուցել վերակառուցման ծախսերի կեսը։ Չորրորդ փուլում նախատեսվում է ընդունել հատուկ օրենք, որը կնպաստի ավելի հեշտ հաղթահարելու բոլոր տեսակի խոչընդոտները։
Այս ամենի լույսի ներքո նախարարը կոչ է հղել հասարակության բոլոր շերտերին։ Նա հիշեցրել է, որ այս գործընթացը պետք է արագ իրականացվի։