«Եվրամիություն մտնելու նոր հեռանկար է բացվում Թուրքիայի համար»,- Arab News-ում գրում է Թուրքիայի նախկին արտգործնախարար, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ Յաշար Յակիշը (Yaşar Yakış)։
ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերությունները մեղմացնելու դրական ազդանշան է տվել։ Այն փոխանցել է ԵՄ տնտեսական հարցերով կոմիսար Պաոլո Ջենտիլոնին (Paolo Gentiloni)՝ հայտարարելով, թե գալիք աշնանը Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ մաքսային համաձայնագիրը կարող է թարմացվել։
Սա լավ լուր է Թուրքիայի համար, բայց իրողություն դառնալու համար մի շարք խնդիրներ դեռ պետք է լուծվեն։ Եվրոպայում քաղաքական նոր իրավիճակ է։ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի լարված հարաբերությունները փոխել են ուժերի հավասարակշռությունը։ Անկարան որոշ ժամանակ սիրախաղ էր անում Մոսկվայի հետ, իսկ հիմա երկմտում է՝ մնա՞լ Ռուսաստանի կողքին՝ պահպանելով Արեւելքի եւ Արեւմուտքի միջնորդի իր դերը, թե՞ ոչ։
![]() Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. Ասենա Գյունալ |
ԱԳ նախկին նախարարի կարծիքով՝ Թուրքիայի հարցը կքննարկվի միայն ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ «Եթե Անկարան դրական դերակատարում ունենա առկա ճգնաժամում, կկարողանա օգուտ քաղել, եթե ոչ, Թուրքիայի ԵՄ մտնելու գործընթացը երկար ժամանակով կսառեցվի»։