Թուրքիայի տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունից հայտնել են, որ Թուրքիայի Մալաթիա նահանգում օգոստոսի 10-ի ուշ երեկոյան 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Նշվում է, որ օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:
Դատելով ստորգետնյա ցնցումների պահին արված դրվագներից, որոնք հրապարակվել են սոցցանցերում՝ երկրաշարժի ցնցումները ուժգին են եղել: Ավերածություններից վախենալով՝ տեղի բնակիչներից շատերը շտապել են փողոց դուրս գալ: Թուրքիայի տարբեր շրջաններում եւս մի շարք ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։