ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Կառավարության օգոստոսի 11-ի նիստից հետո ընդունել է, որ «Վեոլիա ջրից» բողոքները շատացել են։ Պարոն Բաղրամյանն ակնարկել է, որ «Վեոլիա ջրում» փողի պակաս կա։ «Համակարգի ներդրումային միջավայրը շատ սուղ է, եւ մեծ ներդրումների կարիք կա»,- լրագրողներին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։
ՀԾԿՀ նախագահն ընդունել է, որ այդ ընկերությունից դժգոհությունները շատացել են, բայց «սեզոնային առումով միշտ ամառային ամիսներին բողոքները շատանում են իրոք»։ Միաժամանակ պարոն Բաղրամյանը չի պարզաբանել, թե ինչպես են ապահովելու ներդրումները՝ սպառողի համար ջրի վարձը թանկացնելո՞վ, թե՞ կողմնակի միջոցներով։