«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն»-ից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նշվում է, որ քամին հարավարեւմտյան է, 2-3 մ/վ արագությամբ, 12-15-ին Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ի ցերեկը կբարձրանա եւս 2-3 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի։
Երեւան քաղաքում եւս օգոստոսի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։
Սաստիկ շոգերը շարունակվում են։ Նշվում է, որ 16։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում կանխատեսվում է մինչեւ +40․․․+42 աստիճան տաքություն։ Սրանով պայմանավորված` Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում սպասվում է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։