«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 24-րդ թողարկման թեման քրիստոնեությունն է, որը հայերս ընդունել ենք որպես պետական կրոն 4-րդ դարի սկզբին։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն այս թեման քննարկում են պատմական իրադարձությունների եւ արդի իրողությունների խորապատկերում։ Նրանց կարծիքով՝ ամենահին քրիստոնյա ազգ լինելը՝ որքան էլ պատվաբեր, մեզ ոչինչ չի տալիս, որովհետեւ հինը կամ նորը ինքնին որակ չեն։
ԿԱՐՊԻՍ — Քրիստոնեության գաղափարական հակառակորդները անընդհատ փորձում են ներկայացնել, որ մինչեւ քրիստոնեությունը ինչ որ բարձր քաղաքակրթություն ա գոյություն ունեցել, բարբարոս քրիստոնյաները եկան ու ամեն ինչ բնաջնջեցին, ավերեցին։ Նույնիսկ գրերի մասին ա խոսվում։ Բայց չէ, իրականում էդպես չի, քրիստոնեությունը ոչինչ չի կործանել, ոչինչ չի ոչնչացրել։ Հակառակ դեպքում հարց ա առաջանում, թե ինչու քրիստոնեական ուրիշ միջավայրերում ամեն ինչ պահպանվել ա, ամեն ինչ թարմացվել ա։
Օրինակ՝ հունական միջավայրում, կամ՝ արեւելյան հռոմեական կայսրությունում էդ պրոցեսը եղել ա շատ հանգիստ, շատ արդյունավետ, էֆեկտիվ, նույնիսկ Աթենքի փիլիսոփայական ակադեմիան էր շարունակում գործել։ Ավելին՝ քրիստոնեությունը վերակենդանացրեց ու իր համակարգի մեջ ներդրեց Պլատոնին եւ Արիստոտելին, որովհետեւ առանց Պլատոնի եւ Արիստոտելի քրիստոնեական վարդապետությունը կմնար աստվածաշնչյան հեքիաթների հյուսին։
Մի անգամ էլ ֆիքսենք, որ չի եղել, առանձնապես բարձր մշակութային միջավայր, որ քրիստոնեությունը եկել ու իբրեւ թե ոչնչացրել ա, ավելին ասեմ, որ հասկանանք խնդրի էությունը։ Քրիստոնեությունը, որպես համաշխարհային կրոն ունիվերսալ ա, ինչպես նաեւ մյուս համաշխարհային կրոնները, այսինքն, ինքը ներառական ա, ընդունակ ա անընդհատ տեղայնացվելու, փոխներթափանցվելու տեղի մշակութային սիստեմների հետ։ Ու մենք տեսնում ենք, որ քրիստոնեությունը ընդհակառակը իրա մեջ ա վերցնում, նախաքրիստոնեկան շրջանի մշակութային շատ բաներ՝ պահպանելով, փոխանցելով մեզ։
Հիմա մենք ուզենք, թե չուզենք մեր անցյալի մի զգալի մասը՝ առյուծի բաժինը, քրիստոնեական ա, նույնիսկ մեր կապը մեր անտիկ շրջանի հետ տեղի ա ունենում քրիստոնեական շրջանով միջնորդավորված, քրիստոնեական պատմիչների միջոցով ա մեր հայացքը դեպի անտիկ ժամանակաշրջան, դեպի անտիկ ժամանակաշրջան։
Քրիստոնեությունը՝ միակ բրենդ
ԳՈՌ — Ըստ քեզ՝ ինչի՞ ա էն, որ մենք քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն ենք, էդ դարձել մեր բրենդը, ոնց որ Արարատը, ոնց որ Վերնիսաժը ու մնացածը։ Ինչի՞ ա էդ դարձել բրենդ։ Էդ ֆենոմենը դու ո՞նց ես բացատրում։
ԿԱՐՊԻՍ — Կա ինքնաբավության լուրջ մշակութային խնդիր, որովհետեւ մենք այլ բան չունենք ներկայացնելու։ Այսինքն՝ ես որեւէ կերպ չեմ ուզում մեզ, մեր մշակութային միջավայրը թիրախավորել, պիտակել, բայց ինչ-ինչ պատմական գործընթացների, հանգամանքների բերումով մեր մշակույթն ահագին հապաղել ա, մեր մշակութային միջավայրը չի ապրել էն տեխնոլոգիական առաջընթացը: Մինչեւ մենք Օսմանյան կայսրության, պարսկական տիրապետության տակ ձեռագործ արհեստագործությամբ էինք զբաղվում, Եվրոպայում սկսել էին խոսել մեխանիկայի մասին։ Նյուտոն, Լայբնից, Դեկարտ… գիտությամբ էին սկսել հետաքրքրվել։ Այսինքն՝ հապաղել ենք եւ դա եղել ա պատմական հանգամանքների բերումով ու առանձնապես շատ բան չունենք։ Մեր հարուստ միջնադարից էն կողմ արդեն մեր մշակութային, պատմական ընթացքը հապաղեց ու մենք չկարողացանք այլեւս նոր արժեքներ ստեղծել։
ԳՈՌ — Մի տարի, ուրեմն, Գորիսում էի, տեղացիներից մեկը պայմանական գիտություն էր անում, ցույց էր տալիս Գորիսի ձորի անցքերը ու հպարտությամբ ասում էր, որ մարդիկ ըտեղ են ապրել, պաշտպանվել են թուրքից։ Ես հարցրեցի՝ ո՞ր թվերին։ Ասեց՝ մինչեւ 1900-ականների սկզբեր։ Ասեցի՝ իսկ գիտե՞ս, որ էդ թվերին Լոնդոնում մետրո կար արդեն։ Հումորս չգնահատեց, եւ դա ողբերգություն ա։
ԿԱՐՊԻՍ — Ցավալի ա, բայց առանձնապես շատ բան չկա էլ ներկայացնելու, բայց նորաձեւ ա դառնում քրիստոնեությունը ոչ թե իր բուն բովանդակությամբ…
ԳՈՌ — Մերձավորին սիրելու հատկապես…
ԿԱՐՊԻՍ — …իր արժեքներով, այլ քրիստոնեության վուլգարացված, կենցաղային ցածր դրսեւորումներով՝ անընդհատ, ամենուրեք տնկված խաչերը, կռապաշտությունը…
ԳՈՌ — Նոր կառուցված սրբատաշ եկեղեցիները, երբ որ հները խոնարհված են ու անհրաժեշտ հոգածության ներքո չեն, գոնե պարպանեն, չեմ ասում վերակառուցեն, գոնե պահպանեն։
Հայ եկեղեցին՝ առանց պետության
ԿԱՐՊԻՍ — Եկեղեցին սովոր ա ապրել առանց հայկական պետության։ Ըստ էության, շատ բան չի փոխվի իրա կյանքում, եթե չլինի Հայաստանի պետությունը։ Առանձին հոգեւորականներ, որոնք իրենց զգում են նաեւ Հայաստանի հանրապետության քաղաքացիներ, կարող են վիրավորվել, բայց վիրավորվելու պատճառ չկա, որովհետեւ էս ինստիտուտը կարա առանց պետության ապրի։ Օրինակ, Լյութերական եկեղեցին, կամ, չգիտեմ, Անգլիկան եկեղեցին չեն կարա ապրեն առանց իրանց միապետությունների, որովհետեւ միահյուսված են ու փոխներթափանցված են ու մի համակարգ են, ըստ էության։ Իսկ մեր եկեղեցին մշակութային, պատմական առանձնահատկություններից ելնելով կարա ապրի առանց հայկական պետության, այլ խնդիր ա, որ մենք կարողնանք դա փոխել եւ այլեւս չկարողնա ապրել։
Խեղճ քրիստոնյայի բարդույթ
ԳՈՌ — Կհիշե՞ս, նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ պաշտոնական մակարդակով՝ վարչապետի, արտաքին գործերի նախարարի, խոսվում էր նրա մասին, ու նաեւ ներքին քարոզչությունն էլ էր ժողովրդի հետ աշխատում, որ մենք՝ քրիստոնյաներս, դե-ֆակտո հիմա պայքարում ենք մուսուլմանների դեմ։ Նույնիսկ հիշեցնում էին, որ Վիեննայի պարիսպների տակ․․․ Այսինքն՝ մենք դե-ֆակտո 1722 տարի ոչ մի բան չենք սովորել, վերադարձել ենք էլի 301 թվի բանաձեւին կամ 4-րդ դարի կամ 5-րդ դարի, ու քրիստոնյա տիրակալներին, բարեսիրտ տիրակալներին ասում ենք, որ մենք՝ խեղճ քրիստոնյաներս հիմա պայքարում ենք մահմեդական աշխարհի դեմ։ Քիչ էր մնում Նիկոլ Փաշինյանը, Զորաբ Մնացականյանը, Արմեն Սարգսյանը եւ մնացածը խոսեին նրանից, որ, ինչպես Տրդատ Մեծը դաշինք էր կնքել Կոնստանդինոս Մեծի հետ, դաշնաց թուղթ էր արել, ուրեմն Նիկոլ Փաշինյանը դաշինք ա կնքել Մակրոնի կամ Թյուդոյի հետ։
Քրիստոնյա լինելը՝ պետության փրկօղակ
ԳՈՌ — Էն, որ դու քրիստոնյա ես, բայց չունես բանակ, բայց չունես ինստիտուտներ, բայց չունես մրցունակ պետություն, քո քրիստոնյա լինելը քեզ ոչինչ չի տալու։ Լավագույն դեպքում Ֆրանսիայի ԱԳ նախարարը կգա Ջերմուկ, հետո կգա ասուլիսի ԱԳՆ շենքում ու կասի՝ ես ճանապարհին մտա ձեր հինավուրց վանքերից մեկը, մոմ վառեցի ձեր խղճի հանգստության եւ գոյության համար։