«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն»-ից հայտնել են, որ օգոստոսի 13-17-ին` ժամը 16-18-ն ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում կանխատեսվում է մինչեւ 40–42 աստիճան տաքություն։
Նշված ժամանակահատվածում Հայաստանում անձրեւ չի գա։
Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում սպասվում է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Այսօր օդի ջերմաստիճանը համեմատաբար ցածր կլինի Գեղարքունիքում (+29-ից +33):