Սաստիկ շոգը վտանգավոր է բոլորի առողջության համար: Պատշաճ նախազգուշական միջոցներ չձեռնարկելու դեպքում այն կարող է չափազանց վտանգավոր լինել հատկապես նորածինների, երեխաների, հղիների եւ տարեցների առողջության համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն առանձնացրել է մի քանի խորհուրդներ մասնագետներից, որ կօգնեն ծանոթանալու ջերմահարվածի նշաններին եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկվելիք գործողություններին:
Ինչպես պաշտպանվել խիստ շոգ եղանակին․
Շատ ջո՛ւր խմեք եւ զով վայրո՛ւմ մնացեք։
Կանոնավոր ընդմիջումներով ջուր խմե՛ք նախքան ծարավելը:
Շոգ ժամանակ շատ շորեր հագնելը կարող է ավելի արագ ջրազրկել ձեր օրգանիզմը եւ տաքացնել: Այնպես որ, հագե՛ք թեթեւ եւ ազատ հագուստ:
Ջրի շիշ եւ փոքրիկ սրբի՛չ պահեք ձեզ մոտ՝ պարանոցին դնելու համար: