Սեւանա լճում ջրահեղձ է եղել Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն։ Նախօրեին՝ օգոստոսի 13-ին՝ 20:17-ի սահմաններում, Սեւանա լճի երկրորդ հանրային լողափում հերթապահություն անող ջրափրկարարները ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, որը լողալիս անհետացել է։ Ջրափրկարարները մոտ 1․5 մ խորությունից դուրս են բերել քաղաքացուն եւ ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ: Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։
ԴԻՏԵՔ ՆԱԵՎНеобязательно смотреть то, что дает Россия | Олександр Сенченко |
Ավելի ուշ Ուկրաինայի արտգործնախարարությունը հաստատել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի մահվան լուրը։
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է 2023 թվականի օգոստոսի 13-ին փորձառու եւ բարձր որակավորում ունեցող դիվանագետ, ՀՀ–ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Անատոլիի Սենչենկոյի ողբերգական մահվան մասին։ Ուկրաինայի ԱԳՆ–ն խորին ցավակցություն է հայտնում հանգուցյալի հարազատներին եւ մերձավորներին այս անդառնալի կորստի կապակցությամբ»,– ասված է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ալեքսանդր Սենչենկոն ԱԳՆ-ում իր աշխատանքը սկսել է 2003 թվականից։ Իր դիվանագիտական կարիերայի ընթացքում նա աշխատել է նախարարության աշխատակազմում տարբեր պաշտոններում։
«Ալիք Մեդիա»-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Հայաստանում Ուկրաինայի դեսպանության աշխատակիցներին եւ զոհվածի հարազատներին։