Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն հայտնել է, որ վերջին տվյալներով՝ Շովի հանգստավայրում տարերային աղետի գոտում զոհերի թիվը հասել է 24-ի, որոնվում է 9 անհետ կորած։
Օգոստոսի 3-ին՝ 16:00-ի սահմաններում, Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ էին եղել: Սողանքին նպաստել էր անձրեւը։ Վնասվել էին հանգստավայրի զբոսաշրջային գրեթե բոլոր օբյեկտներն ու ենթակառուցվածքները։