Արցախում, ընթացիկ տարվա յոթ ամսվա տվյալներով, բնակչության բնական աճը 18,8%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
Ըստ Արցախի ազգային վիճակագրական ծառայության՝ 2023-ի 7 ամիսներին ծնունդների թիվը նվազել է 7,9%-ով, իսկ մահերի թիվը՝ 23, 6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այնուամենայնիվ, բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում ամուսնությունների թիվը նվազել է շուրջ 25 տոկոսով, իսկ ամուսնալուծությունների թիվը՝ 9,1%-ով: