Լեռնային Ղարաբաղի Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում խոշոր վթարը՝ առաջիկա օրերին կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն:
Հիմնադրամը տեղեկացնում է, որ պատկան մարմինները հնարավորինն անում են խնդիրն արագորեն շտկելու, եւ մի քանի օրվա ընթացքում ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:
«Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները եւ օգտագործել հացեղեն»,- ասված է հայտարարության մեջ: