Պայթյուններ են որոտացել Լվովում, Լուցկում եւ Դնեպրում։ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյն ասել է, որ մի քանի հրթիռներ խոցել են բնակելի շենքեր, եւ մի մանկապարտեզ է ավերվել։ Հարվածների հետեւանքով տուժել է Լվովի չորս բնակիչ։
«Չորս մարդ բուժօգնություն է ստանում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտարարել է Սադովոյը։
Լուցկի քաղաքապետ Իգոր Պոլիշչուկն էլ հայտարարել է՝ արկերը հարվածել են քաղաքի արդյունաբերական ձեռնարկությանը, եւ պայթյունի հետեւանքով երեք մարդ է զոհվել, եւս երեքը՝ վիրավորվել։
Դնեպրում հրթիռները հարվածել են քաղաքի արդյունաբերական օբյեկտին, որի հետեւանքով վիրավորվել է երկու մարդ։