Հավայան Մաուի կղզում օգոստոսի 9-ից բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 99-ի: Հարյուրավոր մարդիկ էլ դեռ անհետ կորած են։ Փրկարարների հաղորդմամբ՝ առայժմ հաջողվել է ուսումնասիրել այրված տարածքի 3 տոկոսը։
Հավայան կղզիների նահանգապետը հայտնել է, որ պատմական Լահայնա քաղաքում ավերվել է ավելի քան 2700 շենք։ Հրդեհների պատճառները դեռեւս անհայտ են, հետաքննություն է ընթանում։ Հրդեհների հետեւանքով առնվազն 53 մարդ է զոհվել։