ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի ընտրությունների արդյունքները տապալելու փորձերի համար:
Թրամփից բացի՝ մեղադրանք է առաջադրվել ևս 18 հոգու, այդ թվում՝ նրա փաստաբաններին, ինչպես նաև Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավարին: Թրամփը հերքում է իր հանդեպ բոլոր մեղադրանքները:
Դոնալդ Թրամփն առաջադրել է իր թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից նախագահական ընտրարշավին մասնակցելու համար: Ըստ նախկին նախագահի՝ իր հանդեպ մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն: