Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 16-17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին եւ 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ քամին հարավարեւելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ, 16-20-ին Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, 16-17-ին երեկոյան ժամերին Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում 10-14մ/վրկ արագությամբ, 18-19-ին եւ ամպրոպի ժամանակ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Լեռնային Ղարաբաղում՝ 6-8 աստիճանով։
Երեւան քաղաքում օգոստոսի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Օգոստոսի 17-20-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 16–ի գիշերը եղել է 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի + 35….+37։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ օգոստոսի 16-19-ին Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։