Թեհրանը մտադիր է լիովին չեղարկել վիզաները Ռուսաստանի քաղաքացիների համար։ Ռուսական «Известия»-ին տված հարցազրույցում ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ անհրաժեշտ է սպասել միայն պատասխանատու պաշտոնատար անձանց համապատասխան որոշումներին, որից հետո այդ միջոցները կհաստատվեն եւ կտեղափոխվեն գործնական հարթություն:
2023-ի օգոստոսի 1-ից Ռուսաստանի եւ Իրանի միջեւ զբոսաշրջային խմբերի համար առանց մուտքի արտոնագրի ուղեւորությունների հնարավորություն ենթադրող մեխանիզմ է գործարկվել։
Ներկայում ՌԴ եւ ԻԻՀ քաղաքացիները կարող են երկրորդ երկիր մեկնել մինչեւ 50 հոգանոց խմբի շրջանակում, այցի տեւողությունը չպետք է գերազանցի 15 օրը:
Միեւնույն ժամանակ դեսպանը հնարավոր է համարել, որ Ռուսաստանի քաղաքացիները բավարար տեղեկություններ չունեն այն զբոսաշրջային հնարավորությունների մասին, որոնք կարող է առաջարկել Իրանը: Նա նշել է, որ ամեն դեպքում հանրապետությունում ուրախ կլինեն ձմռանը ռուս զբոսաշրջիկների տեսնել հարավային շրջաններում, ինչպես նաեւ Քիշ, Քեշմ կղզիներում, Չաբահարի նավահանգստում, Բենդեր Աբաս, Բուշեր եւ այլ քաղաքներում: