Ֆուլտոն օկրուգի շերիֆ Նաթալի Ամոնսը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը եւ եւս 15 մեղադրվող մինչեւ օգոստոսի 25-ը պետք է ինքնակամ հանձնվեն Ջորջիայի իշխանություններին 2020 թվականի ընտրությունների խափանման գործով։
Այժմ Թրամփի նկատմամբ առաջադրված է 91 մեղադրանք՝ չորս առանձին մեղադրական եզրակացություններով։ Ընդ որում՝ Թրամփն առաջադրվել է ԱՄՆ 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Նա հերքում է իրեն մեղսագրվող բոլոր մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքականացված։
Ֆուլտոն օկրուգի դատավոր Ֆանի Ուիլիսն էլ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ձերբակալության օրդերները կան, ուստի Թրամփը եւ մեղադրվող մյուս անձինք մինչեւ օգոստոսի 25-ի ցերեկը պիտի ներկայանան ոստիկանություն։