Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում առգրավված հրաձգային զենք է փոխանցվել Ուկրաինային։ 2022-ի օգոստոսին Մայամիի ոստիկանական բաժանմունքը սկսել է զենքի գնման կամավոր ծրագիր՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվելու ռուսական հարձակումից:
Ըստ ծրագրի՝ հնարավոր էր հին, չօգտագործված կամ գտնված զենքերը փոխանակել նվեր քարտերի հետ։ Կարճափող ատրճանակը 50 դոլար էր, որսորդական հրացանը կամ հրացանը՝ 100 դոլար, հզոր գրոհային (223, AR-15, AK-47 տրամաչափի) հրացանը՝ 150 դոլար։ Բացի քաղաքացիների կամավոր հանձնած զենքերից՝ ոստիկանությունն ավելացրել է նաեւ ավազակախմբերից առգրավված զենքերը։
Նշվում է, որ ամերիկյան քաղաքացիական զենքի առաջին խմբաքանակը՝ 101 միավոր ատրճանակներն ու 148 հազար փամփուշտները, Իրպինի իրավապահները փոխանցել են Ուկրաինայի ազգային ոստիկանությանը։ Ապագայում ակնկալվում է ավելի շատ զենք նվիրաբերել: