Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի վերանորոգված պատշգամբում տեղեկատվական հանդիպում էր: Հայաստանում ժամանակակից պարի Summeet միջազգային երրորդ փառատոնի եւ Գյումրիում կայանալիք ներկայացումների մասին կազմակերպիչները խոսեցին ասուլիսային ձեւաչափից դուրս՝ Balmanukyan Dance Project-ի Press-ցուցադրությամբ:
Փառատոնն այս տարի անցկացվելու է օգոստոսի 20-27-ը։
Միջոցառումների շրջանակում գյումրեցի եւ Գյումրի ժամանած հյուրերի համար կցուցադրվի երկու պարային ներկայացում։ Մեկնարկը կտրվի օգոստոսի 23-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Բեմում կլինի Ռուսաստանի ժամանակակից պարի թատրոնը՝ Kannon Dance Theatre-ը: Նրանք կխաղան On/Off եւ BAR.OKO ներկայացումները։
Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից ժամանած պարային խմբերն էլ օգոստոսի 24-ին, 25-ին եւ 26-ին հանդես կգան Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։