«Թալիբան» շարժման առաջնորդները հայտարարել են, որ այսուհետեւ Աֆղանստանում արգելվում է կուսակցությունների գործունեությունը։ Թալիբների արդարադատության նախարար Աբդուլ Հաքիմ Շարաին շեշտել է, որ կուսակցությունների գործունեությունը շարիաթական հիմք չունի եւ չի բխում ազգի եւ ժողովրդի շահերից։
Նախքան թալիբների՝ Աֆղանստանում իշխանության գալը երկրի արդարադատության նախարարությունում 73 կուսակցություն էր գրանցված։ 2021 թվականի օգոստոսին թալիբների իշխանության գալուց հետո կուսակցությունների առաջնորդների մեծ մասը լքեց երկիրը։