Երեւանի փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգյան Ավինյանն այս պահին վթարային տեխնիկական վիճակ ունեցող՝ Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 եւ 68/ա շենքերի բնակիչների հետ հանդիպման է մասնակցում։
Բնակիչները ներկայացնում են վթարային շենքերը, իրենց խնդիրները։ Փոխքաղաքապետը եւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը զրուցում են բնակիչների հետ, ծանոթանում իրավիճակին։
«Այս տարածքում որեւէ ընկերություն չի համաձայնում կառուցապատում իրականացնել, ուստի հարցին լուծում տալու համար հարկավոր է դիմել Կառավարությանը։ Խնդիրը պետք է լուծվի Կառավարության հետ սերտ համագործակցությամբ, սոցիալական ծրագրով»,- նշեց փոխքաղաքապետը:
Հանդիպման մանրամասներին կանդրադառնանք ավելի ծավալուն հոդվածով: