Այգեգործները դժգոհում են՝ բերքը մնում է այգիներում։ Շուկայում միրգը կա՛մ չի վաճառվում, կա՛մ վաճառվում է շատ էժան, ուստի ոմանք նախընտրում են բերքը չքաղել․ միրգը լցվում է ծառերի տակ․․․
Նախորդ տարիներին բերքը բեռնատարներով տանում էին Ռուսաստան, իսկ այս տարի բեռնատարները պակասել են, պահանջարկը քիչ է՝ Ռուսաստանում տիրող իրավիճակով պայմանավորված։
Մեր թղթակից Հասմիկ Բալեյանը զրուցել է այգեգործների հետ եւ պարզել, թե ինչ խնդիրներ ունեն նրանք, եւ ինչ այլընտրանքային տարբերակներ են մտածում բերքն իրացնելու համար։ Կարդացե՛ք Հասմիկ Բալեյանի օգոստոսի 16-ի հոդվածը, որտեղ հեղինակն ավելի հանգամանորեն անդրադառնում է նշված խնդիրներին։
Տես նյութն ամբողջությամբ՝ Բերքը լցվում է ծառերի տակ, գնորդ չկա