Օգոտոսի 17-ին ամբողջ Հայաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում։ Երեկոյան ժամերին Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում 10-14 մ/վ։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են նաեւ, որ օգոստոսի 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում կարճատեւ անձրեւ կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։
Երեւանում եւս երկու օր տեղումներ չեն սպասվում։ Օգոտոսի 17-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 36-38, գիշերը` 21-23 աստիճան տաքություն։