Արցախի ՊԲ-ն հայտնել է, որ օգոստոսի 17- ին՝ 11:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։
Ըստ Արցախի ՊՆ մամուլի ծառայության՝ ադրբեջանական զինուժը հրաձգային զենք էր կիրառել նաեւ Մարտակերտի շրջանում օգոստոսի 16-ին՝ 22:10-ի սահմաններում: Ըստ Արցախի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության՝ երկու դեպքում էլ հայկական կողմում կորուստներ չեն եղել։
Տեղի ունեցած հրադադարի խատումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։