ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի հուլիսի ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկությունը:
Համաձայն կառույցի հաղորդագրության՝ 2023 թվականի հուլիսի ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով արձանագրվել է 97 հարկ վճարողի՝ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 59 մլն դրամի չափով տուգանք: