Օգոստոսի 18-19-ին Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 18-21-ին կեսօրից հետո, 22-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Քամին՝ արեւմտյան 2-3 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Երեւանում օգոստոսի 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Օգոստոսի 19-22-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վկ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի օգոստոսի 18-ի ցերեկը 35-36, երեկոյան՝ 27-29 աստիճան։