Ադրբեջանական զինուժը օգոստոսի 18-ին` 09:20-ի սահմաններում, Մարտունու շրջանում կրկին խախտել է հրադադարը։ Հակառակորդը հրաձգային զենքից կրակ է բացել Մյուրիշեն համայնքի դաշտում աշխատող տրակտորի ուղղությամբ։
Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են նաեւ, որ հետեւողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքները` ադրբեջանական կողմը նպատակ ունի է՛լ ավելի խորացնելու շրջափակման հետեւանքով Արցախում առաջացած հումանիտար աղետը։