Հուլիսին արձանագրվել է շուրջ 40 հարկ վճարողի՝ անկանխիկ վճարումների մասին օրենքի պահանջների խախտում։
«39 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում։ Հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 18,3 միլիոն դրամի չափով տուգանք»,– նշվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրությունում:
ՊԵԿ-ը հրապարակել է նաեւ խախտում թույլ տվածների ցանկը, որում հյուրանոցներ, գազալցակայաններ, սուպերմարկետներ են։ Տուգանքի չափը եղել է 300-500 հազար դրամ։