ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը Վայոց ձորի մարզում է` Ջերմուկում։ Նրան ուղեկցել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։
Ջերմուկի համայնքապետարանի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում նաեւ լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում Քվինը հեռադիտակով ինչ-որ տարածքների ուղղությամբ է նայում։
Ջերմուկում նաեւ քննարկում է եղել։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։