Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Ադրբեջանի «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում Ֆիզուլի է ուղարկվել 90 հոգուց բաղկացած 23 ադրբեջանական ընտանիք։ Բաքվի Գարադաղի շրջանից նրանց հանդիսավոր արարողությամբ ուղեկցել են ադրբեջանցի պաշտոնյաները։
Օգոստոսի 5-ին Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեն վիճակահանություն է անցկացրել, որից հետո ընտանիքները որոշել են վերադառնալ Ֆիզուլի վերադարձի առաջին փուլի շրջանակում։ Վիճակահանությանը մասնակցել է 509 անձից բաղկացած 144 ընտանիք: Ընտանիքի կազմը հաշվի առնելով՝ նրանցից 51-ին տրամադրվել է երկուսենյականոց, 76-ին՝ երեքսենյականոց, իսկ 17-ին՝ չորսսենյականոց բնակարաններ։
Այդ ընտանիքները բնակվում էին Բաքվում, Սումգայիթում եւ Աբշերոնի շրջանում։