Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 19-20-ին, 23-ի կեսօրից հետո, 20-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Քամին արեւմտյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Երեւան քաղաքում օգոստոսի 19-20-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Օգոստոսի 18-23-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վրկ արագությամբ։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ օգոստոսի 18-19-ին Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։