Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դեռեւս միակ մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում՝ աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար: ԿԽՄԿ-ն տարածած հայտարարության մեջ նշում է, որ դեղորայքի վերջին մատակարարումը եղել է հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին մատակարարումը՝ հունիսի 14-ին: ԿԽՄԿ-ն որոշում կայացնողներին կոչ է անում փոխզիջում գտնել եւ հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը:
2022-ի դեկտեմբերից մինչեւ 2023-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում ԿԽՄԿ թիմերը Լաչինի միջանցքով բժշկական օգնության կարիք ունեցող ավելի քան 700 մարդու են տարհանել, նրանց թվում ՝ 41 մարդու այս ամսվա սկզբին: ԿԽՄԿ-ն նպաստել է Լաչինի միջանցքով 600 մարդու, նրանց թվում ՝ 230 անչափահասների անվտանգ անցմանը՝ բաժանված ընտանիքների վերամիավորման նպատակով: Մարդասիրական օգնություն տեղափոխող 77 բեռնատարների, դրանց թվում ՝ 900 տոննա դեղորայքի առաքում բժշկական հաստատություններին: Սա ներառում է 3 բժշկական հավաքածուի նվիրատվություն 3 հիվանդանոցներին, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է դեղորայք եւ պարագաներ ՝ 3 ամսվա ընթացքում 1000 մարդու կարիքները բավարարելու համար: Շուրջ 10 հազար սննդի եւ հիգիենայի հավաքածուներ է տրամադրել կարիքավոր մարդկանց, ներառյալ հղի կանանց եւ տարբեր հաստատությունների, ինչպիսիք են ֆիզիկական վերականգնողական կենտրոնը, անապահով տարեցների հաստատությունը, երեխաների աջակցության կենտրոնը եւ առողջապահական հաստատությունները, որոնք նույնպես ստացել են դեղորայք եւ մանկական սնունդ:
Ավելի քան 3000 լիտր դիզելային վառելիք ՝ շտապօգնության ծառայություններին աջակցելու համար: Ավելի քան 1500 տոննա ցորենի ալյուրի, 20 հազար լիտր արեւածաղկի ձեթի եւ ավելի քան 40 տոննա շաքարի եւ հնդկաձավարի մատակարարում` հաց թխելու համար: 154 տոննա կարտոֆիլի սերմեր եւ 21 տոննա եգիպտացորենի եւ սոխի սերմեր՝ տեղական արտադրությանը աջակցելու համար: Բացի դրանից` ԿԽՄԿ-ն գնել է 10 հազար հավաքածու բանջարեղեն եւ կանաչ սերմեր, որոնք բաժանվել են 96 գյուղական համայնքների: Խմելու ջրի անվտանգ բաշխման համար նախատեսված 2 ջրի պոմպեր եւ մաքրող միջոցներ են նվիրաբերվել տեղական ջրամատակարարման վարչությանը: Ամենամեծ բնակավայրը սպասարկող ջրամատակարարման կառավարման համար մատակարարվել են խմելու ջրի վերլուծության լաբորատոր սարքավորումներ:
«1992 թվականից ներկա լինելով Հարավային Կովկասում՝ ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալու որպես չեզոք միջնորդ եւ աջակցելու մարդասիրական հարցերի լուծմանը»,- ընդգծել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեից։