Apple ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշված է՝ iPhone-ը չի կարելի լիցքավորել մահճակալի մոտ։
Լիցքավորման մալուխին միացված հեռախոսը չպետք է դնել անկողնու մոտ, քանի որ դա կարող է հանգեցնել հրդեհի, էլեկտրահարման, վնասվածքների, սմարթֆոնի կամ գույքի վնասման։
Apple-ը խորհուրդ է տալիս հեռախոսները լիցքավորել լավ օդափոխվող տարածքում, չլիցքավորել ննջարանում, չքնել լիցքավորման սարքի կամ հեռախոսի վրա պառկած, հեռախոսը լիցքավորելիս ոչ մի պարագայում չդնել վերմակի կամ բարձի տակ, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։