Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 21-ին, 23-25-ի կեսօրից հետո, 22-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարեւմտյան է` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-22-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երեւան քաղաքում օգոստոսի 21-22-ին, 25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Օգոստոսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-25-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում` 15-18մ/վրկ արագությամբ։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ օգոստոսի 20-25-ին Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։