Երեւանի մետրոպոլիտենում շահագործվող, 1976 թվականի արտադրության շարժակազմերը շուտով կփոխարինվեն նորերով։ Տեղեկությունը հայտնել են Երեւանի մետրոպոլիտենից։ Երեւանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հայտնել է, որ անհրաժեշտ է ձեռք բերել 45 նոր շարժակազմեր։ Նա հավելել է, որ շարժակազմերի տեխնիկական բնութագրերը պատրաստ են, եւ մոտակա ժամանակահատվածում մրցույթներ կհայտարարվեն։
Ավելի վաղ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ անվտանգության, ինչպես նաեւ խոնավության մակարդակի փոփոխության նպատակով մետրոյի թունելների 14 հզոր օդափոխիչները կփոխարինվեն նորերով։ օդորակիչների գնման համար Կառավարությունը նախատեսել էր հատկացնել 480 միլիոն դրամ, եւս 19,4 միլիոն դրամ՝ սլաքային փոխադրիչ կոչվող սարքավորումների գնման ու գործողները նորերով փոխարինելու համար։Նախարարըհայտնել էր նաեւ, որ 150 միլիոն դրամ էլ հատկացվելու է մետրոյի տարբեր գնումների համար` մալուխներ, վագոնների պահեստամասեր, լուսավորության ցանց եւ այլն։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից տեղեկացրել են նաեւ, որ մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: