Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, բժիշկների գնահատմամբ նրանց վիճակը ծանր է: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության: Նրանք բուժումը շարունակում են տարբեր բաժանմունքներում:
Շիրակում վթարից տուժածներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են
