Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում։
Օգոստոսի 21-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 392 է․ 275-ը երեխաներ են, 117-ը՝ մեծահասակներ։
Հոսպիտալացված է 3 քաղաքացի։ Դուրս է գրվել 243-ը։
Դեռեւս մարտին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Հայաստանում հանրության մոտ 95%-ը պատվաստված է կարմրուկի դեմ, եւ միայն 5%-ն է, որ այդ վարակից պաշտպանված չէ։ Նախարարի համոզմամբ` կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստված լինելու դեպքում վարակվելը բացառվում է։ Ավանեսյանն ընդգծել է, որ ռիսկի խմբում են հատկապես մինչեւ 1 տարեկան երեխաները, որոնց չեն կարող պատվաստել։ Նա հիշեցրել է, որ Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2006-2007 թվականներին, եւ երկիրն ունի այն փորձը, որն անհրաժեշտ է հիվանդության բռնկումը կանխարգելելու, զսպելու համար։