ՀՀ Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի մարտական հենակետերից մեկում ադրբեջանցիների կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 21-ին՝ 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետեւանքով հրազենային մահացու վնասվածք է ստացել 19–ամյա ժամկետային զինծառայող, Վայոց ձորի մարզի բնակիչ Վանիկ Արամի Ղազարյանը:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: