Օգոստոսի 22- ին` 06:00- 07։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը։ Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնել են նաեւ, որ հակառակորդը կիրառել է հրաձգային զենք։ Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Տեղեկատվական հենք նախապատրաստելով հետագա սադրանքների համար` Ադրբեջանին պաշտպանական գերատեսչությունը երեկ երեկոյան հայտնեց, թե իբր ՊԲ ստորաբաժանումները 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում։ Տեղեկությունը Արցախի ՊԲ-ն հերքել է։